Բոսնիա եւ Հերցեգովինան Եվրամիությանն անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել: Այդ մասին տեղեկացրել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկիրը մտադիր է տվյալ հայտը ներկայացնել մինչեւ հունվարի վերջ: Բացի այդ, փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հաստատել էին դաշինքին անդամակցելու` Չեռնոգորիային ուղղված հրավերը: