Թուրքիան Սիրիայում պետք է կատարի Մյունխենում եւ Ժնեւում ստանձնած՝ լարվածության թուլացման մասին իր պարտավորությունները։ Այդ մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
«Մի քանի օր առաջ մենք բոլորս, այդ թվում՝ Թուրքիան, քննարկել ենք Սիրիայում զինադադարի եւ լարվածության թուլացման հարցերը։ Բոլոր ուժերը, այդ թվում՝ Թուրքիան, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,- ասել է Մոգերինին՝ պատասխանելով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի դիրքերը գնդակոծելու եւ թուրք զինվորականների՝ Սիրիայի տարածք ներխուժելու մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























