Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը, որին մեղադրում են կաշառակերության մեջ, այսօրվանից սկսել է կրել իր 19- ամսյա ազատազրկման պատիժը, հայտնում է Gazeta–ն, վկայակոչելով BBC–ը:

Օլմերթը վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել 2014 թ, երբ նրան մեղադրեցին Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնում «Հոլիլենդ» բնակհամալիրի շինարարության թույլատվության համար կաշառք ստանալու մեջ: 2015 թ դեկտեմբերին վարչապետի պատժի ժամկետը կրճատեցին մինչեւ 18 ամիս, իսկ անցած ամիս եւս մեկ ամիս հավելեցին ՝ քննչության աշխատանքին խոչընդոտելու համար:

Ինքը Օլմերթը հերքում է կաշառակերության մեղադրանքները: Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թթ, 2008-ին նա ստիպված է եղել հրաժարական տալ ՝ կաշառակերության մեղադրանքներից հետո: