Ռուսաստանում ուկրաինական փոխադրողներին պատկանող 152 փոխադրամիջոց է կալանքի տակ վերցվել, հայտնում է «Ռոստրանսնադզորը»։

Գերատեսչությունից նշել են, որ վարորդների կողմից իրավախախտ գործողություններ չեն գրանցվել, փոխանցում է Gazeta-ն։

«Փետրվարի 14-ից «Ռոստրանսնադզորը» պատասխան քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայում գրանցված բեռնատար փոխադրամիջոցների երթեւեկության կանգնեցման համար։ Մինչեւ ՌԴ տրանսպորտի նախարարությունից համապատասխան ցուցումներ ստանալը «Ռոստրանսնադզորի» տեսուչները առգրավման արձանագրություն են կազմել եւ մեքենաները հատուկ կայանատեղի են ուղարկել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս միջոցները չեն վերաբերում Ուկրաինայից Ղազախստան տարանցիկ երթուղուն։