Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) երեք տարով արգելել է այն նավերի անձնակազմերի մուտքը երկիր, որոնք առանց Կիեւի թույլտվության մտնում են Ղրիմի նավահանգիստներ: Այդ մասին տեղեկացնում է տեսչության մամուլի ծառայությունը:   

«Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել արգելել այն օտարերկրյա նավերի անձնակազմերի մուտքը Ուկրաինա, որոնք անօրինական եղանակով առեւտրական ուղերթներ են կատարում` մտնելով Ղրիմի նավահանգիստներ», - ասված է հաղորդագրության մեջ: 

Մամուլի ծառայությունը նշել է «որ Ուկրաինայի ժամանակավորապես գրավված տարածք մուտքի եւ այնտեղից ելքի կարգը խախտելու հետ կապված` նման օտարերկրացիները հաջորդ երեք տարվա ընթացքում չեն կարող այցելել Ուկրաինա, այդ թվում նաեւ` այլ նավերի անձնակազմում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի եւ եվրոպական գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել ռուսաստանյան մեծ բեռնատարների արգելափակման հարցով: