Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոյնին հայտնել է, որ Սիրիայի իրավիճակը խայտառակություն է համաշխարհային հանրության համար, գրում է Yle–ն:

Նրա խոսքով ինքը հիասթափված այն հանգամանքով, որ ոչ ոք այս իրադարձությունների համար պատասխանատվություն չի ստանձնում:

«Սա խայտառակություն է համաշխարհային համայնքի, ՄԱԿ-ի, միջազգային հասարակական կազմակերպությունների ու մեծ տերությունների համար, որոնք թույլ են տալիս, որ այս ամենը շարունակվի»,- ասել է Սոյնին խոսելով Սիրիայում հումանիտար ծանր ճգնաժամի մասին:

Նա հավելել է, որ փախստականներին վերաբերող իրավիճակը  կարող է ավելի բարդանալ: