Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայում գրանցված բեռնատարների տարանցումն իր տարածքով: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
«Կապված Ուկրաինայի տարածքում ռուսական բեռնատարների տեղաշարժն արգելափակելու հետ, այսօր՝ փետրվարի 16-ին ժամը 12.00-ից սկսած Ռուսաստանի ողջ տարածքում ամբողջությամբ դադարեցվել է ուկրաինական բեռնատարների երթեւեկությունը, որոնք տանարցիկ փոխադրումներ են իրականացնում»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Համաձայն ՌԴ նախագահի 2006-ի հունվարի 1-ի հրամանագրի համաձայն, բեռների տեղափոխումը Ղազախստան կշարունակվի , բայց այլ պետությունների բեռնափոխադրողների կողմից»,-նշել են մամուլի ծառայությունում:




























