Ֆրանսիայի խորհրարանի պատգամավորները կողմ են քվեարկել երկրում արտակարգ դրության ռեժմը եւս երեք ամսով երկարաձգելու (մինչեւ մայիսի 26-ը) օրինագծին, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BFMTV-ն:

Հաղորդվում է, որ ընդունված օրենքի օգտին քվեարկել է 212 պատգամավոր, դեմ է եղել 31-ը:

Նախորդ տարի նույն օրենքին կողմ էր քվեարկել 551 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ չէր եղել:

Նախորդ շաբաթ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին օրինագիծը հավանության էր արժանացել նաեւ Ֆրանսիայի Սենատում, որտեղ նշվել էր, որ երկրում ահաբեկչության վտանգն առավել քան մեծ է: