Ֆրանսիայի հյուսիս-արեւելյան Ռեմիրոմ քաղաքի բնակչուհուն մեղադրել են կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունքի մեջ այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները նրա բնակարանում 113 կատու էին հայտնաբերել։ Իրավապահները կնոջը բնակարանը լքելու մասին ծանուցում էին ուղարկել, որից հետո մտել նրա բնակարան, փոխանցում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը։
Բնակարանում մաքրություն կատարող կամավորների տեղեկություններով՝ մոտ 50 կենդանի մահացել է անհրաժեշտ պատվաստումներ չանելու պատճառով։ Կատուները հիվանդացել էին եւ վարակել մեկը մյուսին։
Կատվի տիրուհուն խոսքով՝ ինքն ամսական 750 եվրո է ծախսում կենդանիների համար։
Մեղադրող կողմը պահանջում է ֆրանսուհուն 109 հատ տուգանք ներկայացնել՝ յուրաքանչյուրը 30 եվրո։ Դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին։





























