Պակիստանում ամերիկյան դեսպանության երկու աշխատակիցներ, որոնք տեղի բնակիչներ էին, ինչպես նաեւ նրանց պահպանող զինվորները պայթյունի հետեւանքով զոհվել են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Մենք Փեշավարում երկու տեղացի աշխատակցի ենք կորցրել, որոնք աշխատում էին մեր հյուպատոսությունում: Նրանք զբաղվում էին թմրանյութերի արտադրության համար օգտագործվող բույսերի տնկադաշտերի ոչնչացմամբ»,- նշել է նա:
Քերրիի խոսքով, պակիստանցիներն ու «նրանց պահպանող մի քանի զինվորներ» զոհվել են ինքնաշեն ռումբի պայթյունի հետեւանքով:





























