Տորոնտոյում ստորգետնյա էլեկտրակայանի հրդեհման հետեւանքով մետրոյի աշխատանքը խափանվել է: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:

Հրդեհը բռնկվել է երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը եւ տեղայնացվել միայն առավոտյան: Ներկայում էլեկտրականության բացակայության պատճառով Կանադայի խոշորագույն մեգապոլիսի ամբողջ կենտրոնական հատվածում գնացքները չեն երթեւեկում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ուղեւորներին տեղ հասցնելու համար ավտոբուսային հատուկ երթուղիներ են սահմանվել: Ավտոբուսների կանգառներում մարդկանց կուտակումներ են գրանցվել: