Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սպասում է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերադարձին: Այս մասին «112» հեռուստաալիքի եթերում հայտարարել է դատախազ Վլադիսլավ Կուցենկոն:

«Խնդրեմ, Գլխավոր դատախազության հեռախոսահամարները հայտնի են նաեւ Յանուկովիչին եւ նրա փաստաբաններին: Ես անգամ մի փոքր կկատակեմ. Մենք նրա համար սեքսուալ նվեր ենք պատրաստել, միայն թե գա: Բայց, ցավոք, չի գալիս»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Միաժամանակ, Կուցենկոն հայտարարել է, որ Մոսկվան անտեսում է Յանուկովիչի նկատմամբ քննչական գործողություններ անցկացնելու մասին Կիեւի դիմումը:

Մարտի 1-ին Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով զրկվել էր այդ պաշտոնից պետական հեղաշրջման հետեւանքով, մտադիր է վերադառնալ իր երկիր եւ զբաղեցնել նախագահի պաշտոնը։ «Յանուկովիչը վայր չի դրել նախագահի լիազորությունները եւ ինքնակամ չի հեռացել։ Նրա պաշտոնանկության գործընթացը տեղի է ունեցել Ուկրաինայի սահմանադրության կոպիտ խախտումներով»,- ասել է Սերդյուկը: