Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Սերբիայում ամենայն հավանականությամբ կանցնեն ապրիլի 24-ին ու կդառնան հանրաքվե, որը ցույց կտա, արդյոք Սերբիան ուզում է մինչեւ 2020թ. ժամանակակից եվրոպական երկիր լինել, այս մասին ազգային հեռուստատեսության եթերում հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

«Սերբրան պետք է միասնական լինի: Ուզում եմ քաղաքացիներին հստակ նպատակներ ներկայացնել, մեր խնդիրն է ցույց տալ, թե ինչ ճանապարհ ունենք անցնելու առաջիկա չորս տարիներին»,- ասել է Վուչիչը:

Սերբիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ «չորս տարում մենք կհասնենք եվրոպական չափորոշիչների», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: