Առնվազն չորս մարդ է տուժել ԱՄՆ Ալաբամա նահանգում սկսված տորնաադոյից, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:
Օդերեւութաբան Ջեյսոն Հոմսի տվյալներով, երեքշաբթի առավոտյան տորնադոն հասել է Բեսեմեր քաղաք, որը նահանգի խորոշագույն քաղաքից՝ Բիրմինգեմից հարավ արեւմուտք է գտնվում, հատնում է «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Ջիմ Քոքերը հայտնել է, որ հրշեջ ջոկատները չորս տուժածների են հայտնաբերել: Նրանց վիճակի մասին դեռ ոչինչ չեն հաղորդում, հայտնի է միայն, որ նրանցից երկուսին հիվանդանոց են տեղափոխել:
Քոքերը հավելել է,որ մի քան տուն է վնասվել: Շատ ծառեր արմատախիլ են եղել, վնասվել են էլեկտրամատակարարման գծերը:





























