ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Նյուտոն քաղաքում ամենագնաց մեքենան մխրճվել է Sweet Tomatoes Pizza ռեստորանի մեջ։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 2 մարդ, 7-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WCVB հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։ Զոհվածների ինքնությունը չի հաղորդվում, սակայն տեղական իշխանությունները հայտնել են, որ դրանք կարող էին լինել թե՛ այցելուներ, թե՛ պատահական անցորդներ։

Վիրավորներից երեքը կրիտիկական վիճակում են։