Ճապոնիայում հանցավոր սինդիկատի 5 անդամ է կալանավորվել 100 կգ թմրանյութի մաքսանենգության համար, որի արժեքը «սեւ շուկայում» գնահատվում է մոտ 63 մլն դոլար, հայտնում է «Կիոդո» գործակալությունը։
Փետրվարի կեսին նրանցից 4-ը կալանավորվել էին թմրանյութ պահելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ոստիկանությունը պարզել է, որ թմրանյութը յակուձային էին հանձնել Արեւելաչինական ծովում՝ Ճապոնիայի տարածքային ջրերից դուրս։ Այն մի քանի խմբաքանակով բեռնել էին մոտորանավակների մեջ։ Հետո թմրանյութը ներկրել էին Ճապոնիա եւ փորձել էին վերավաճառել։ Քննությունը կարծում է, որ յակուձայի կալանավորված անդամները մի քանի անգամ Չինաստան են մեկնել եւ կապ հաստատել կազմակերպված հանցագործության հետ՝ թմրանյութերի մատակարարումների հարցով։





























