Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են մեր երկրների միջեւ առաջին հերթին ռազմական գծով համակարգման վճռորոշ նշանակությունը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, որը պետք է պահպանվի կառավարական ուժերի եւ ահաբեկիչների հետ կապ չունեցող զինված ընդդիմության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը աջակցություն են հայտնել Ժնեւում Սիրիայի կառավարության եւ հայրենասիրական ընդդիմության միջեւ բանակցությունների վերականգնման ուղղությամբ ՄԱԿ ջանքերին։

Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։