Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում՝ BP ընկերության լցակայանում, քիմիկատների արտահոսքի պատճառով 30 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ ցիստեռնից թափվել է 100 լ բուտիլակրիլատ։ Վնասակար արտանետումները շնչած մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց վիճակը կայուն է։
«Մենք կարողացել ենք արտահոսած հեղուկը տարայի մեջ հավաքել եւ թույլ չտալ, որ այն հոսի գետնի վրայով։ Մենք սպասում ենք մեկ այլ ցիտեռնի ժամանելուն, որպեսզի նյութը լցնենք նրա մեջ»,- մեջբերում է հեռուստաալիքը հրշեջ ծառայության աշխատակցի խոսքը։
Դեպքի վայրը շղթայված է, քանի որ նյութը հրդեհավտանգ է։





























