Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի դիվանագիտական թաղամասում այսօր՝ մարտի 2-ին, հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Փաժվոք» գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի դեսպանատան մոտ։ Լսվում են կրակոցներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։





























