ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ Տունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին նշվում էր նախկին հրամանագրերում, շարունակվում են եւ մեծ սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար:
«Ես մեկ տարով երկարաձգում եմ 13660 հրամանագրով սահմանված արտակարգ դրությունը»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է Gazeta-ն:
Նախորդ տարվա վերջին ԱՄՆ-ն թարմացրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը: Ընդհանուր առմամբ, այդ ցանկում կան 34 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Ցանկում են, մասնավորապես, ռուսական ВТБ-ի եւ «Սբերբանկի» դուստր ստորաբաժանումները, որոնք գործում են արտերկրում: Բացի այդ, այնտեղ են հայտնվել նաեւ «Սբերբանկի», ВТБ-ի եւ ВТБ24-ի ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները:





























