Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են  2 մլրդ եվրո ներդնել նոր սերնդի բազմանպատակային անօդաչու սարքի շինարարության նախագծում  2030 թվականից հետո դրա թողարկման համար, տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով երկու երկրի համատեղ հայտարարությունը:

«Այս ծրագրի հիմքը կլինեն բազմանպատակային անօդաչու սարքերը, որոնք ապագայում` 2030 թվականից հետո օգտագործվող հիմնական օբյեկտները կդառնան», — ասված է ֆրանկոբրիտանական գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ հաղորդվում է նաեւ, որ երկրները նախատեսում են այդ ծրագրի շրջանակում մինչեւ 2020 թվականը  2 մլրդ եվրո ներդնել, տեղեկացնում է   Gazeta-ն: