Ահաբեկիչները վնասել են Համայի նահանգում գտնվող էլեկտրակայանը, հայտնում է Սիրիական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամբողջ երկրով մեկ էլեկտրաէներգիայի խափանումներ են տեղի ունեցել:
«Գրոհայինները Համայի նահանգում Ալ-Զարա էլեկտրակայանի ուղղությամբ հրթիռներ են արձակել, ինչի հետեւանքով շարքից դուրս է եկել մի քանի գեներատոր», — հայտնել է գործակալության զրուցակիցը:
Էներգետիկայի նախարարությունը շարունակում է պարզել երկրի բոլոր նահանգներում էլեկտրականության անջատման պատճառները: Պատճառներից մեկը գուցե Ալ-Զարա էլեկտրակայանի վրա գրոհն է:




























