Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կուզեր իր պաշտոնավարության ընթացքում տեսնել Հայաստանի հաղթանակը երգի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում:  Այդ մասին նշված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության   Twitter-ի էջում:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը  «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնում է Իվետա Մուկուչյանը  «Love Wave» երգով: Երաժշտական մրցույթը կսկսվի մայիսին, Իվետա Մուկուչյանը հանդես կգա մայիսի  10-ի առաջին կիսաեզրափակչում: