Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան իրեն պատասխան միջոցառումների իրավունք է վերապահում, քանի որ ԱՄՆ-ն երկարացրեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Ժամանակն է, որ Վաշինգտոնը գիտակցի պատժամիջոցային քաղաքականության անհեռանկարայնությունն ու Ռուսաստանի հետ առճակատման ուղու վտանգավորությունը: Մենք մեզ իրավունք ենք վերապահում այնպիսի պատասխան միջոցառումներ ձեռնարկել, որոնք ռուսական շահերին համապատասխան կհամարենք»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ռուսաստանում ամերիկյան դեսպանությունը հայտարարել էր, որ երկրի դեմ պատժամիջոցների երկարացումն «առօրեական քայլ է»:





























