Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հաստատման ռուսական կենտրոնը երկրում մեկ օրվա ընթացքում 14 գնդակոծություն է արձանագրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մեկ օրվա ընթացքում բնակելի թաղամասերի եւ սիրիական կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ 14 գնդակոծություն է արձանագրվել. Դամասկոսում՝ 5, Էլ-Կունեյրոյում եւ Լաթաքիայում՝ 2-ական, Համայում եւ Դերյայում՝ 1-ական: Ամենաշատը՝ 5 գնդակոծություն գրանցվել է Հալեպում»,- ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում զինված խմբավորումների ղեկավարների հետ:

«Ներկայում շարունակվում են բանակցությունները Դամասկոս, Դերյա եւ Հոմս նահանգների հինգ զինված խմբավորումների առաջնորդների հետ»,- հայտարարել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը: