Սաուդյան ավիաուղիների ուղեւորատար ինքնաթիռի օդաչուն վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ օդանավի հրամանատարը թռիչքի ժամանակ մահացել է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Օդանավը, որում 220 ուղեւոր է եղել, մարտի 1-ին Բիշա-Էր Ռիադ երթուղով ներքին չվերթ է իրականացրել:

Վայրէջքի ժամանակ հրամանատար Վալիդ բին Մուհամմեդ ալ-Մուհամմեդն անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը: Երկրորդ օդաչուն՝ Ռամի բին Ղազին, հասցրել է ստանձնել օդանավի կառավարումն ու բարեհաջող վայրէջք կատարել: Նա նաեւ ռադիոկապով շտապօգնություն է կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները փաստել են, որ օդանավի հրամանատարը սրտի կաթվածից մահացել է: