Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ լաց կլինի, եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հաղորդվում է, որ Շոյբլեի պատասխանը ծիծաղ եւ ծափահարություններ է առաջացրել մամուլի ասուլիսի մասնակիցների մոտ:

Նախարարը նաեւ ասել է, որ առանց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ն ավելի պակաս մրցունակ եւ ավելի անկայուն կդառնա:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին: