Ամերիկյան Ջորջիա նահանգում վաճառողուհին ծեծել է խանութը թալանել փորձող տղամարդուն: Չարագործն ատրճանակն ուղղել է դեպի կինն ու պահանջել իրեն տալ դրամարկղի ամբողջ գումարը: Տեսահսկման խցիկների տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ տարածվել:
Ըստ Lenta-ի, մթերային խանութի աշխատակցուհին կարողացել է երիտասարդի ձեռքից վերցնել ատրճանակն ու սկսել ձեռքերով եւ տարբեր առարկաներով հարվածել նրան: Երբ գողը դուրս է պրծել կնոջ ձեռքից, վերջինը մուրճով վազել է նրա հետեւից:
Տեղի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել:





























