Չինաստանի ռազմական բյուջեն այս տարի, 2015թ. համեմատ, 7-8 տոկոսով կաճի, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ներկայացուցիչ Ֆու Ինը հայտնել է, որ այս տարի Չինաստանի ռազմական բյուջեն նորից աճելու է, սակայն ոչ այնքան արագ, ինչպես նախկինում։

Անցյալ տարի Չինաստանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 135 մլրդ դոլար, ինչը 10.1 տոկոսով ավելի էր, քան 2014թ.։