Նորվեգիայի կառավարությունը թուլացող տնտեսության պատճառով առաջին անգամ գումար է հանել երկրի պահուստային ֆոնդից, որը կազմում է 826 մլրդ դոլար, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Հաղորդվում է, որ 20 տարի առաջ ստեղված ֆոնդից, որը համալրվում է նավթի վաճառքից ստացվող եկամուտներով, հունվարին 780 մլն դոլար է ծախսվել պետական ծախսերի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նավթի գների անկումը Նորվեգիայի իշխանություններին կարող է ստիպել գումար վերցնել պահուստային ֆոնդից։