ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Կուբա պլանավորված այցը չեղարկվել է, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում կողմերը պետք է բանակցություններ վարեին մարդու իրավունքների պահպանման հարցով։

Աղբյուրների տեղեկություններով՝ այցը չեղարկվել է, քանի որ ԱՄՆ եւ Կուբայի իշխանությունները համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե Հավանայում կոնկրետ ինչ այլախոհների հետ է հանդիպելու Օբաման։

Նշենք, որ Քերրին անցյալ տարվա օգոստոսին արդեն ժամանել էր Կուբա՝ ԱՄՆ դեսպանատան  բացմանը։