ԵՏՄ շրջանակներում գազի գնի սահմանման համար հավասար եկամտաբերության սկզբունքին անցնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ վարող Բելառուսի իշխանությունները Մոսկվային առաջարկել են ժամանակավոր զեղչ տրամադրել, գրում է «Կոմերսանտ»-ը։

Պարբերականի աղբյուրները տարակարծիք են զեղչ տրամադրելու մեխանիզմները որոշելու հարցում։ Որպես տարբերակ՝ առաջարկվում է հազար խ/մ-ի համար բազային գնի 25 դոլար զեղչը, ընդ որում, հաշվարկի հիմքը զեղչի դեպքում գրեթե 3 անգամ ցածր կլինի Ռուսաստանում արդյունահանման ինքնարժեքի միջին գնից։ Երկրորդ տարբերակի համաձայն՝ առաջարկվում է 25 դոլար զեղչ տրամադրել բանաձեւով վերջնական գնի համար։ Փորձագետների կարծիքով առաջին տարբերակը բազային արժեքը արդյունահանման ինքնարժեքից ցած կիջեցնի եւ կիջեցնի գազի վերջնական գինը։

Թերթը նշում է, որ Բելառուսի համար գործող դրույքը «Գազպրոմի» ամենաէժան արտահանման գինն է, թեպետ դեվալվացիայի պատճառով այդ շուկան ռուսական մենիշխանության համար ավելի հասանելի է դարձել, քան սեփականը, որտեղ գազի գինը դոլարով ավելի քան 2 անգամ նվազել է։