Թաիլանդի Կալասին նահանգում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարից զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 45-ը։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախնական տեղեկություններով՝ զառիվայր ճանապարհով իջնելիս ավտոբուսի արգելակները չեն աշխատել։ Մեծ արագության տակ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհվածների թվում են դպրոցականներից մեկը եւ աշակերտներին ուղեկցող ուսուցիչը։