Հնդկաստանի իշխանությունները հրաժարվել են վիզա տրամադրել ԱՄՆ կառավարությանը կից Միջազգային կրոնական ազատության հատուկ հանձնաժողովի պատվիրակությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Հանձնաժողովի անդամները պետք է Նյու Դելի մեկնեին ուրբաթ՝ Հնդկաստանի կրոնական իրավիճակին ծանոթանալու եւ երկրում մարդկանց կրոնական իրավունքների հնարավոր ոտնահարումներն ուսումնասիրելու համար։
Միջազգային կրոնական ազատության հատուկ հանձնաժողովը իր խորին դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ՝ նշելով, որ իրենց մուտքի իրավունք են տվել այլ երկրներում, որտեղ կրոնական ազատության մակարդակն ավելի ցածր է։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները 2015թ. արդեն բախվել էին նման խնդրի, երբ Հնդկաստանը թույլ չէր տվել իր երկիր մուտք գործել ստրկավաճառության եւ սեռական փոքրամասնության հարցերով պատվիրակներին։





























