Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայտարարել է, որ երկրում ալմաստի ամբողջ արդյունաբերությունը պետք է պետության հսկողության տակ լինի, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters–ը:

Նա նշել է, որ հիմա արդյունահանողները կողոպտում են Զիմբաբվեի հարստությունները, դրա համար էլ պետությունը պետք է ալմաստի արդյունահանման մենաշնորհ ունենա:

«Այսուհետ պետությունը պետք է լինի երկրի բոլոր ալմաստների սեփականատերը»,- հայտարարել է Մուգաբեն՝ տեղական ZBC TV. հեռուստաալիքի եթերում:

Նշում են, որ Զիմբաբվեն ալմաստի արտադրության ծավալով աշխարհում ութերորդ երկիրն է: