Ուզբեկստանի ՆԳՆ-ից հաստատել են Մոսկվայում 4-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովայի որդու ձերբակալության մասին տեղեկությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Նրան մեղադրանք չի ներկայացվել։ Նա ցուցմունք է տալիս Ռուսաստանում մոր եւ իր բնակության եւ հաստատած կապերի մասին»,- ասել է աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը նաեւ նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններին տեղյակ են պահել Բոբոկուլովայի մոտ շիզոֆրենիա ախտորոշման առկայության մասին։
«Կնոջ հարազատներն ու մերձավորները հաստատում են, որ կինը անսպասելի ագրեսիվ վարքով է աչքի ընկել»,- ասել է նա։



























