Նավթի գները կարող են ընթացիկ տարվա մայիսին բարձրանալ մինչեւ 50 դոլար մեկ բարելի դիմաց։ Նման կարծիք է հայտնել Credit Suisse-ի վերլուծաբան Յան Ստյուարտը։ Նրա խոսքով՝ նավթի շուկան աճելու հնարավորություններ ունի, որը թերագնահատվում է գրեթե բոլոր մեկնաբանություններում։

Շուկայի վիճակագրական տվյալները գնալով ավելի պակաս «արջի» բնույթ են կրում, ընդ որում, նավթի ցածր գների կործանիչ հետեւանքները արագորեն ավելի ակնհայտ են դառնում, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Ստյուարտին։

Փորձագետը նշել է, որ նավթի գների աճը մինչեւ 50 դոլար նշանակում է նավթի ցածր գների ժամանակաշրջանի ավարտ։

Հիշեցնենք, որ Brent եւ WTI տեսակի նավթի գները աճեն գրանցում մարտի կ եսին ՕՊԵԿ անդամ երկրների հանդիպման ակնկալիքների ֆոնին։ Նյու Յորքի ապրանքային բորսայում(NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,64 տոկոսով՝ հասնելով 34,79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,24 տոկոսով՝ հասնելով 37,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: