Կանադայի ոսկու պետական պաշարները հասել են զրոյի, փոխանցում է RNS-ը՝ վկայակոչելով երկրի Ֆիննախի տվյալները։
«Փետրվարին գերատեսչությունը վաճառել է 21 հազար 851 ունցիա ոսկի, ինչը կազմում է 679.5 կգ»,- ասված է հաղորդագրության մեջ։
2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Կանադայի միջազգային պահուստներում ոսկու բաժինը դրամական համարժեքով կազմում էր 58 մլն դոլար, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 116 մլն դոլար։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2012թ. դեկտեմբերի 31-ին՝ 181 մլն դոլար։
Հաղորդվում է, որ Կանադան 1935թ.-ից ի վեր առաջին անգամ է սպառել իր ոսկու պահուստը։
Ոսկու պաշարների համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է, որն ունի 8133.5 տ ոսկի։ Երկրորդ տեղում է Գերմանիան՝ 3381 տոննա։





























