ԱՄՆ երկու բնակիչներ Հայկ Քուրդօղլանյանն ու Արտյոմ Սարգսյանին կալանավորել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Նրանց կասկածում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայողական պարտականությունները կատարելիս արգելքներ ստեղծելու մեջ:
Ինչպես այսօր հայտնել է Սակրամենտոյի շերիֆի օկրուգի մամուլի կենտրոնը, 25-ամյա Հայկ Քուրդօղլանյանին ու 34-ամյա Արտյոմ Սարգսյանին ձերբակալել են փետրվարի 28-ին՝ այն բանից հետո, երբ նրանք փորձել են ներքեւից լազերի ճառագայթով կուրացնել օդաչուին: Կասկածյալների մոտ հայտնաբերվել է հզոր լազերային սարք, հայտնում է Slavicsac-ը:
Ինչպես շեշտում է մամուլի հաղորդագրությունը, «կատակասերներին» քրեական պտասխանատվություն է սպասվում: Հզոր լազերների վտանգն այն է, որ հայտնվելով օդաչուի աչքերի ցանցաթաղանթի վրա, կուրացնում է նրան ու նույնիսկ կարող է որոշ ժամանակով մարդուն անգործունակ դարձնել:





























