ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, մարտի 2-ին, դասախոսություն է կարդացել Քալիֆորնիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում (Thomas Jefferson School of Law):
ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պետականության ձեւավորմանն ու զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, բանակցային գործընթացին: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին՝ միջազգային իրավունքի տեսանկյունից:
Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախումառկա զարգացումներին, ԼՂՀ քաղաքական եւ տնտեսական իրավիճակին եւ մի շարք այլ խնդիրների։
Արցախի ներկայացուցչի դասախոսությունը, որին մասնակցել են ինչպես դպրոցի հայկական ուսանողականմիության, այնպես էլ ուսանողական այլ միությունների ներկայացուցիչներ եւ իրավագիտության ոլորտի ուսանողներեւ դասախոսներ, կազմակերպվել էր դպրոցի նախաձեռնությամբ։





























