Կալկաթայի մայր Թերեզան կաթոլիկ սուրբ կդառնա, հայտնել է հռոմի Ֆրանցիսկոս պապը:   Արարողությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 4-ին: Հռոմի պապն այդ հայտարարությունն արել է կարդինալների հետ հանդիպմանը, հայտարարվել է ընդամենը մի քանի մարդու սրբերի շարքը դասելու մասին:  

Մայր Թերեզան 1979-ին խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել կարիքավորներին օգնելու համար:   2003-ին նա դասվել է երանելիների դասին:  Անցյալ տարվա դեկտեմբերին Հռոմի պապը հավանություն է տվել դեկրետին, որն ընդունում է, որ մայր Թերեզան հրաշք է գործել մարդուն բազմաթիվ ուռուցքներից բուժելով:  Այդ խոստովանությունը նրա համար ուղի է բացել դեպի սրբերի դաս, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը: 

Միանձնուհին կյանքի մեծ մասը Հնդկաստանում է ապրել, որտեղ օգնել է կարիքավորներին: Նա մահացել է   1997-ին` Կալկաթայում: Մայր Թերեզան հիմնադրել է կանանց միսիոներական   «Սիրո միսիոներուհի քույրեր» օրդենը: Այժմ օրդենը ներառում է գթության մի քանի հազար քրոջ, որոնք կարիքավորներին օգնում են աշխարհի տարբեր երկրներում: Նրանք հոգ են տանում ծանր հիվանդներին, ներառյալ բորոտությամբ եւ տուբերկուլյոզով հիվանդները, ինչպես նաեւ որբ երեխաներին, աղքատներին եւ տարերային աղետների զոհերին: 

Միաժամանակ մայր Թերեզային քննադատում են հակաբեղմնավորիչներին եւ աբորտներին նրա կտրուկ վերաբերմունքի պատճառով: