2015 թվականին 4.7 մլն լեհեր ոչ մի գիրք չեն կարդացել: Այս մասին ասված է Լեհաստանի Ազգային գրադարանի հետազոտությունում: Սա 1992 թվականից ի վեր անցկացվող հետազոտության պատմության մեջ վատագույն ցուցանիշն է:

Զեկույցի համաձայն, 2015 թվականին լեհերի միայն 37%-ն է գոնե մեկ գիրք կարդացել: Մեկ տարի առաջ այս ցուցանիշը 42% էր:

Ընդհանուր առմամբ, շատ են կարդում բարձրագույն կրթություն ունեցող լեհերը: Միաժամանակ, ավելի շատ գիրք կարդում են կանայք, քան տղամարդիկ:

Հետազոտության հեղինակները նշում են, որ «ընթերցողներ են դաստիարակվում առաջին հերթին այլ ընթերցասերների շրջանում»: Նրանց տվյալներով, մեծ թվով գիրք կարդալը եւ ընթերցասերների շրջանում ամենօրյա ներկայությունը կապ ունի կրթության հիերարխիայում ավելի բարձր դիրքի, աշխատանքից բավարարվածության եւ ավելի կայուն զբաղվածության հետ: