Սոչիում «12 աթոռ» ստեղծագործությունը հիշեցնող դեպք է տեղի ունեցել: Գողացել են քաղաքի հանգստյան տներից մեկի տնօրենի աթոռը, որում 100 հազար եվրո է թաքցված եղել: Այս մասին հաղորդում է «Վեստի»-ն:

Չնայած գումարը գտել են, սակայն պաշտոնական հետաքննություն չի սկսվել. հանգստյան տան տնօրենն իրավապահներին չի դիմել: Աթոռի կորուստը հայտնաբերել են վերջերս, երբ հանգստյան տանը բացման նախապատրաստական աշխատանքներ են սկսել: Երբ կահույքը հանել են պահեստից, պարզվել է, որ մի քանի աթոռ պակասում է:

Աթոռը գտնելու համար տնօրենը բոլոր աշխատակիցներին ստուգել է ստի ցուցիչով: Արդյունքում պարզվել է, որ պահակն աթոռները տարել է իր ամառանոց: