Ճապոնիայի ՊՆ-ն հանել է հրթիռակիրների, ականազերծիչ  նավերի, հարվածային ուղղաթիռների եւ քիմիական պաշտպանության ուժերի  անձնակազմում կանանց թվի սահմանափակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մինչեւ հիմա կանանց թիվը սահմանափակ էր բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ծառայության բարդ պայմանների պատճառով։

Սակայն ՊՆ-ն որոշել է 2.5-3 տարում ընդլայնել կանանց պոտենցիալի օգտագործումը զորքերի որոշ տեսակներում, երբ ստեղծվի համապատասխան բազա եւ կանանց կադրային կազմի անհրաժեշտ նախապատրաստություն կազմակերպվի։

Ցամաքային զորքերում կանայք կներգրավվեն հարվածային ուղղաթիռների եւ հակաքիմիական պաշտպանության զորքերի անձնակազմում։ Ծովային ուժերում կանայք կարող են ծառայել հրթիռակիրների եւ ականազերծիչ  նավերի վրա։