Չինացի գիտնականները հայտնել են, որ Չժեցզյան նահանգում մոտավորապես 5 հազար տարվա վաղեմության խոշոր հիդրոտեխնիկական կառույց են գտել: Գտածոն, որը ներառում է 11 ամբարտակ ու գտնվում է Հանչժոու քաղաքի արեւմտյան արվարձանում, Չինաստանում հայտնաբերված ամենահին ու խոշոր ջրային համակարգն է: Հնագետների կարծիքով, կառույցը համակցված գործառույթներ ուներ, օրինակ, ջրհեղեղների կանխումը, ոռոգումն ու ջրամատակարարումը, գրում է «Սինհուան»:
Կառույցը գտնվում է Լյանչժու հին քաղաքից ոչ հեռու: Այդ քաղաքը գոյություն է ունեցել 4500-5000 տարի առաջ ու հայտնաբերվել է 2007թ. Խանչժոու քաղաքի տարածքում: 2015թ. հուլիսից 2016թ. հունվար ժամանակահատվածում հնագետները պեղել են 11 ամբարտակներից երեքը: Ուսումնասիրելով դրանք ՝ նրանք հանգել են այն եզրակացության, որ այդ ամբարտակները պատկանում են Լյանաչժա մշակույթին ( 3400-2250 թթ Ք.ա):
Կառույցը պարունակում է բարձր ու ցածր ամբարտակներ: Չինաստանի հնագիտական ինստիտուտի գիտաշխատող Լյու Ցզյանգոն նշել է, որ բարձր ամբարտակները ունակ էին դիմակայել ավելի քան 800 մմ տեղումներին, իսկ ցածրերը՝ ավելի քան 1900 մմ:
Գիտնականները կարծում են, որ այդ ամբարտակները ծառայում էին բրնձի հսկայական դաշտերի ոռոգմանը:



























