Անգլիացի զույգը հարսանեկան արարողությունն անցկացրել է 8 երկրներում, հաղորդում է Daily Mail-ը:
Ամալյա եւ Բրեթ Իրվինգները երկնտրանքի առջեւ են կանգնել՝ տեղեկանալով, որ Բրեթի եղբոր հարսանիքը նախատեսված է նույն տարում, ինչ իրենցը:
Ամալյան պատմել է, որ սկզբում իրենք նախատեսել էին հարսանիքից հետո մեկնել Աֆրիկա՝ սաֆարի տուրի, բայց Բերթի եղբայրն անսպասելիորեն որոշել է ամուսնանալ նույն տարում, եւ իրենք ստիպված են եղել ընտրել հարսանիքներից մեկը, քանի որ միայն մեկ ամիս արձակուրդ ունեին:
Ամալյան անսպասելի լուծում է գտել ստեղծված իրավիճակում: Բրեթն ու Ամալյան պաշտոնապես ամուսնացել են հայրենիքում՝ առանց հարսանեկան արարողության, իսկ հարսանեկան բյուջեն (10 հազար ֆունտ) նրանք ծախսել են 8 երկրներ այցելություններ կատարելով: Յուրաքանչյուր երկրում նրանք ոչ մեծ արարողություն են կազմակերպել: Յուրաքանչյուր նոր երկրում Ամալյան հագել է նոր հագուստ: Բրեթն ու Ամալյան այցելել են Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա, Նեպալ, Մավրիկիա, Հնդկաստան: Նրանց շրջագայությունն ավարտվել է Հարավային Աֆրիկայում, որտեղ նրանք միացել են Բրեթի եղբոր հարսանիքին:
Զուգը միասին է արդեն 9 տարի, իսկ շրջագայության ժամանակ նրանց ուղեկցել է 5-ամյա որդին:





























