Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը վերջին օրերին բուժվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում: Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթից: Մարտի 13-ի երեկոյան ֆրանսիական պալատում տեղի է ունեցել Արա Գյուլերին նվիրված հանդիսություն, այդ օրը նա գերհոգնած է եղել:
Մարտի 14-ին Գյուլերին տարել են ամերիկյան հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ Գյուլերի մոտ առաջացել է թոքերի թեթև բորբոքում, եւ նա նախընտրել է մնալ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում:
Ըստ թերթի ստացած տեղեկությունների` առանձնապես մտահոգիչ ոչինչ չկա:




























