Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպության  (WIPO)  տվյալներով, որը ՄԱԿ-ի հովանավորությամբ գործող եւ Ժնեւում տեղակայված գործակալություն է, ԱՄՆ-ը շարունակում է մնալ այն երկիրը, որում տարբեր գյուտերի համար արտոնագրերի ամենամեծ թվով հայտերն են ներկայացվել եւ գրանցվել: ԱՄՆ-ն այս ոլորտում առաջին տեղը պահում է արդեն  38 տարի, հայտնում է Միջազգային ֆրանսիական ռադիոն` RFI-ն: 

2015-ին ԱՄՆ-ում գրանցման համար 57 385 արտոնագիր է ներկայացվել` 6,7 տոկոսով պակաս, քան 2014-ին: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ճապոնիան`   44 235 արտոնագիր, նրան հետեւում է Չինաստանը` 29 946 արտոնագիր: Հայտերի թվի հիմնական աճը բաժին է ընկնում Չինաստանին, Ճապոնիային եւ Կորեայի Հանրապետությանը: Ֆրանսիան վեցերորդ տեղում է` 8 476 հայտ: Ամենից քիչ արտոնագրի դիմում է ներկայացվել Ֆինլանդիայում  (-12%) եւ Կանադայում (-7%):

Համակարգչային տեխնիկայի ոլորտում խոշորագույն հայտատու է համարվում ամերիկյան   Hewlett-Packard Development Company-ն, որին հետեւում են Huawei Technologies եւ Qualcomm ընկերությունները:

Այդ մասին ավելի մանրամասն հնարավոր է իմանալ Առողջապահության համաշխարհային ինտելեկտուալ սեփականության (WIPO) կազմակերպության կայքում: