Մեծ Բրիտանիայում հետազոտություն է արվել, որի համաձայն կատուների տերերը շների տերերից քիչ գումար են վաստակում, հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես պարզել են փորձագետները, շների տերերն ավելի երջանիկ ու շփվող մարդիկ են քան կատուների տերերը : Բացի դրանից նրանց աշխատավարձն ավելի բարձր է (տարեկան 27 հազար ֆունտ՝ տարեկան 24 հազար ֆունտի դիմաց):
Նաեւ պարզվել է,որ կատուներ պահողներն ավելի շատ են նախընտրում միայնությունը եւ կյանքի ավելի պարզ ռիթմը : Ընդ որում ծնողների հետ հաճախ ապրում են հենց կատուների այլ ոչ թե շների տերերը:
Ամուսնացած են կատուներ պահողների 55, իսկ շուն պահողների 60 տոկոսը: Առաջին խումբը միջինը 50 օնլայն ընկեր ունի, իսկ երկրորդը՝ 60: Լավագույն ընկերների թիվն էլ նրանց մոտ համապատասխանաբար 12 եւ 15 է: Կատուներ պահողները սեքսով շաբաթական երկու անգամ են զբաղվում, իսկ շուն պահողները՝ երեք:




























