Կայծակը հարվածել է American Airlines ավիաընկերությանը պատկանող Embraer 170 օդանավին, որից հետո նա ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Նյու Յորքում:
Հյուսիսային Քարոլինա նահանգից Նյու Յորք ուղեւորվող օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ: Սկզբում նախատեսվում էր, որ օդանավը պետք է վայրէջք կատարի Լա Գուարդիա օդանավակայանում, սակայն միջադեպի պատճառով այն վայրէջք է կատարել Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում:
Երկու օդանավակայանների միջեւ տարածությունը մոտ 13 կմ է: Քենեդիի օդանավակայանի թռիչքուղին ավելի երկար է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Կայծակի հարվածի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել: Ուղեւորներից մեկը լրագրողներին հայտնել է, որ հարվածի պահին սրահում գտնվողները պայթյուն հիշեցնող ուժեղ ձայն են լսել եւ վառ լուսավորություն տեսել:



























